Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը՝ մետրոպոլիտենի վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 23-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ուղևորափոխադրումներից առաջացած դրամական հոսքերի հաշվառման և գնումների գործընթացն ուսումնասիրելու, իսկ «Ձևավորում» ՓԲԸ-ում՝ ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի մարտի 25-ից մինչև ապրիլի 16-ը իրականացնել համապատասխանաբար՝ համապատասխանության և ֆինանսական աուդիտ։

2. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ՝ Ա.Ալեքսանյանին, Գ.Խանիկյանին և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի բաժնի պետ Գ.Ավետիսյանին (համաձայնությամբ), իսկ «Ձևավորում» ՓԲԸ-ում՝ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ՝ Կ.Հովհաննիսյանին և Ս.Կոտոլիկյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել