Կառավարության որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի

Այսօր՝ մարտի 29-ին, կառավարությունը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) միջոցով, որի համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել Կազմակերպությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 25-րդ հոդվածը:

Կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 50 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 218.088.9 հազար ՀՀ դրամ:

Կազմակերպության գործառույթներն իրականացնել Նախարարության միջոցով, որի արդյունքում որոշ գործառույթներ կիրականացվի աջակցող վարչությունների միջոցով և կտնտեսվի պետական բյուջեից տրամադրվող գումարները:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է նախարարության կողմից:

Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պետական բյուջեում կտնտեսվի Կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 37.572.0 հազար ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել