Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած  օրակարգով:

  1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադ­րա­կան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

  1. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
  2. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել «2019 թվա­կա­նի մարտի 26-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարված Հայաստանի Հան­րապետության Ազգային ժողովի  արտահերթ նիստի օրակար­գա­յին հարցի քննարկման հա­տուկ ընթացակարգի մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախա­գիծը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել