Մարտի 22-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ.-ն և 16-ամյա Դանիել Ղ.֊ն։
Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Հակոբ Վ.-ն և Դանիել Ղ.-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին, ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան և վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս:
Հակոբ Վ.-ն և Դանիել Ղ.-ն տվել են խոստովանական բացատրություններ և ձերբակալվել են:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվա