Ավտոլվացման կետից մեքենա են փախցրել. ոստիկանություն

Մարտի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մարտի 6-ին, ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը մարտի 22-ին, ժամը 15.10-ին, Եր.Քոչարի փողոցի 9/5 հասցեի մոտից բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել