Սպաներ են պաշտոնանկ արվել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Մեղրիում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին:

Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:
Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»:

Նշենք, որ Epress.am-ը Մեղրիի գնդում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություն էր տարածել, որում ասվում էր. «Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել