Հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008 – 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար` թվով 170. Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվել է հիմնադրամի 2019 թվականի անդրանիկ նիստը:

«Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008 – 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար` թվով 170 (զոհ և հաշմանդամություն): Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015 – 2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 – 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել