Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված Նաիրի Հունանյանի 1990-ականներին ԱԱԾ գործակալ լինելու լուրը։
Նա նշեց, որ երբ անհրաժեշտություն առաջանա, ՀՔԾ-ն կպատասխանի այդ հարցին. «Պարոն Շիրխանյանի խոսքը ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ, գործը վարող մարմին կա՝ հատուկ քննչական ծառայությունը, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմեք նրանց: Հավաստիացնում եմ՝ կհրապարակվի այն ինչ իրականում եղել է»։
Հիշեցնենք, որ վերջերս պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, թե Նաիրի Հունանյանը 90-ականներին եղել է ԱԱԾ գործակալ: