Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ 2-րդ նախագահի կալանքը երկարաձգելու վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Մարտի 15-ին դատարանը հրապարակեց միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի համար ընտրված խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգել և մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ:

Նշենք, որ նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Հիշեցնենք, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել