Հայ ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում. ՀԱՓԿ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետները շարունակում են իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում են «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում: Սակրավորները նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքներն ամբողջությամբ յուրացրել են: Զուգահեռաբար նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ են տարվում խաղաղ բնակչության շրջանում և դպրոցներում: Հայ բժիշկների կողմից Հալեպի բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերվում 4 հիվանդանոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել