Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անթաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ավագանու նիստի սկզբում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրանց մանդատները տրվել են «Իմ քայլը» ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին: