Առողջապահության նախարարությունը՝ ողջ կազմով աշխատանքից ազատվողների լուրերի մասին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի:

Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ:

Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում եմ սեփական «ցանկությունները» և «մտահոգությունները» չկապել Արսեն Թորոսյանի հետ` չճշտելով հանգամանքների իսկությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել