Ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:

Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 14-ին, օպերայի հարակից տարածքներում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։

Նշված տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել և փորձում են փակել Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը, սակայն նրանք դիմադրություն են ցույց տալիս: Նրանք փորձում են ցուցարարներին հեռացնել ուժով:

Տեղեկությունը շարունակվում է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել