Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 11-ի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակել Սուրեն Ղամբարյանը:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը:
Սուրեն Ղամբարյանը ծնվել է 1987թ- ապրիլի 16-ին, Երևանում:
Կրթություն
2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան
2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ
2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)
2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան (Հարկային
քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով):
Աշխատանքային գործունեություն
2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ
2011-2013 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական
2013-2018 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարո ղների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ
2018 թթ. – Պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետ
Լեզուների իմացություն
Անգլերեն, ռուսերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: