Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Ապրիլ ամսին կլինի աշխատանքային 21 և ոչ աշխատանքային 9 օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ապրիլի 7-ին նշվում է մայրության և գեղեցկության տոնը, այն աշխատանքային օր է:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, այն ոչ աշխատանքային օր է:

Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի 21-ին, հաջորդ օրը մեռելոց է: Ապրիլի 22-ը ոչ աշխատանքային համարելու համար կառավարությունը պետք է որոշում ընդունի, սակայն կառավարության որոշման այդպիսի նախագիծ դեռ չկա:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին կառավարությունը որոշում ընդունեց, որ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում այս լրացումը պետք է հաստատվի Ազգային ժողովի և ստորագրվի նախագահի կողմից, որից հետո միայն կսկսի գործել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել