Ավագանին կքննարկի Երևանում Եվրոպայի անվան հրապարակ ունենալու նախագիծը

Երևանի ավագանին մարտի 19-ին նիստ կգումարի, որի ժամանակ քննարկման կդրվի Երևանում Եվրոպայի անվան հրապարակ ունենալու նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ.Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է առաջարկություն Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:

2019թ. նշվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հիմնադրման 70-ամյակը: Այս հոբելյանը տեսանելի և հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ կառույցը տեղակայած Ստրասբուրգ քաղաքում և ԵԽ անդամ երկրներում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:

Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018թ. հունիսի 20-ի նիստին մասնավորապես առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ:

Հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ և օրինակելի համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի և կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս
առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին և դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարևոր վկայություն կհանդիսանա:

Սույն թվականի մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել