Նախատեսված է ստեղծել  2763 աշխատատեղեր, որոնցից 1604-ը արդեն իսկ ստեղծված է․ կառավարության զեկույցը՝ կատարված աշխատանքի մասին

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Զեկույցում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում հավանության է արժանացել 16 ծրագիր ԱԱՀ-ի հետաձգման եւ 34 ծրագիր մաքսատուրքի ազատման մասով: Հավանության արժանացած ծրագրերի շրջանակում նախատեսված է ստեղծել  2763 աշխատատեղեր, որոնցից 1604-ը արդեն իսկ ստեղծված է:

«Փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող բազմաթիվ կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծվել ներկայանալու սննդի, գինու, հագուստի, կաշվե իրերի միջազգային խոշոր ցուցահանդեսներում (Ֆրանսիա, Ճապոնիա, Ռուսաստանի Դաշնություն) եւ գտնել իրենց պոտենցիալ գործընկերներին եւ զարգացնել արտահանման շուկաներում առաջխաղացման հնարավորությունները:

Ֆորմալ ոչ պետական աշխատատեղերի քանակն ավելացել է 37 հազարով, որը համարժեք է 12 տոկոս աճին։ Ֆորմալ աշխատավարձի ֆոնդը աճել է 110 մլրդ ՀՀ դրամով, ընդ որում, նախնական գնահատականներով, մոտ 80 մլրդ ՀՀ դրամը՝ լրացուցիչ աշխատողների հաշվին, իսկ մոտ 30 մլրդ ՀՀ դրամը՝ աշխատավարձի աճի հաշվին»,-նշվում է զեկույցում։

Ներդրումային համաժողովներ են եղել Լոռու և Տավուշի մարզերում, որոնց նպատակը մարզերում ներդրումները խթանելն է: Նմանատիպ համաժողովներ անցկացվելու են նաև ապագայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել