Սեռական գործողության մասնակիցները պետք է բանավոր համաձայնեցվեն կամ հստակ ցույց տան, որ ցանկանում են զբաղվել սեռական գործողությամբ. Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

Ազգային ժողովում կանանց միջազգային օրվա առիթով ՀՀ Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Քաղհասարակություն-ԱԺ համագործակցության հարթակ՝ հանուն հավասար իրավունքների» թեմայով քննարկում:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև  Շվեդիայի Թագավորության խորհրդարանի փոխխոսնակ Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն: Նրա խոսքով, Կանանց միջազգային օրը փորձ է արվում բացահայտել և մատնանշել այն մարտահրավերները, որոնք ծառացած են կանանց առջև ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

«2014-ին Շվեդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ֆեմինիստական արտաքին քաղաքականություն ներդրեց: Սա նշանակում է, որ այսօր, համակարգված գենդերային հավասարության հեռանկարների կիրառումը արտաքին քաղաքականության ամբողջ օրակարգում այլևս արդիական է»,-նշեց նա:

Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն խոսեց նաև «Սեռական ծառայությունների ձեռքբերումը արգելելու մասին» օրենքի մասին:

«1999 թվականից ի վեր Շվեդիայում հակաօրինական է ճանաչվել պատահական սեռական ծառայությունների համար վճարելը: Այն պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ (առավելագույնը մեկ տարի ժամկետով)։ Սա տարածվում է ինչպես սեռական ծառայությոնների համար վճարող անձանց, այնպես էլ այն անձանց վրա ովքեր օգտվում են այլ անձի կողմից վճարված պատահական սեռական ծառայություններից։ Սեռական ծառայությունների ձեռքբերումն արգելող օրենսդրության ընդունման պատճառը եղել է և մնում է այն թե որքան կարևոր է այն հանգամանքը որ հասարակությունը պետք է կարողանա մարմնավաճառության դեմ պայքարել։ Մարմնավաճառությունը լուրջ վնաս է հասցնում ինչպես անհատներին, այնպես էլ ամբողջ հասարակությանը: մեծածավալ հանցագործոթյոնները, այդ թվում` սեռական նպատակներով մարդկանց թրաֆիքինգը, հարձակումների, թմրանյութերի ձեռքբերումը և վաճառքը, նույնպես սովորաբար կապված է մարմնավաճառության հետ»,-նշեց նա:

Լոթթա Յոնսոն Ֆորնարվենի խոսքով, 2018 թվականին ընդունվել է «Սեռական համաձայնության մասին» օրենքը:

«Օրենքի համաձայն, սեռական գործողության մասնակիցները պետք է բանավոր համաձայնեցվեն կամ հստակ ցույց տան, որ ցանկանում են զբաղվել սեռական գործողությամբ, միևնույն ժամանակ պասիվությունը չի համարվում կամավոր մասնակցության նշան: Սույն օրենքի համաձայն, սեքսը հանցագործություն է համարվում, եթե սեռական գործողության/հարաբերության երկու մասնակիցները դրան կամավոր չեն մասնակցել, անկախ բռնություն կամ սպառնալիք կիրառվելու կամ չկիրառվելու հանգամանքից»,-պարզաբանել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել