Քաղաքապետը հաստատել է բնակարանային պայմանների բարելավման ենթակա անձանց ընտանիքների ցուցակները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի համար 947-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» համար 3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 22-ի նիստի եզրակացությունը.

1. Հաստատել բնակարանային պայմանների բարելավման ենթակա զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքների ցուցակները՝ համաձայն համար 1 և 2 հավելվածների։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝

  1. 1) ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել համապատասխան մարմիններին.
  2. 2) ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել