ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա նշեց, որ մեղադրական եզրակացություն դեռևս չկա, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու:
Հիշեցնենք, որ թվականի սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: