Արսեն Թորոսյանը՝ Վանաձորի ԲԿ-ում 65 քաղաքացիների հեմոդիալիզի ընդհատում ունենալու մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է հեմոդիալիզի ընդհանտումներին, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ, թե Վանաձորի ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացիներ հեմոդիալիզի ընդհատում կունենան մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։

«Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։

Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։ Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։

Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել