Դատարանը հրապարկել է Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի համար կալանքը որպես խափանման միջոցի ընտրելու վերաբերյալ։ Այս մասին Իրավաբան.net-ին հետ զրույցում հայտնեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նիստը նախագահում էր դատավոր Արշակ Վարդանյանը:

«Դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը: Վաչագան Ղազարյանը նիստին ներկա է եղել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հուլիսի 24-ին, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նոյեմբերի 15-ին վճռաբեկ դատարանը բավարարվել էր նրա խափանման միջոցի փոփոխության դեմ դատախազության բողոքը և Վաչագան Ղազարյանը նորից կալանավորվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել