Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության հավանությանը այսօր կներկայացնի կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2017 թվականի գործունեության արդյունքներով պետական բյուջեի հանդեպ առաջացած 615 միլիոն 255 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
Հիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ պետական վերահսկողական ծառայությունը հետևյալ տվյալներն էր ներկայացրել.
• 50 գնման ընթացակարգի ուսումնասիրություն,
• ՊՎԾ տեղեկանքի հիման վրա 2 քրեական գործի հարուցում,
• Գնումների գործընթացների խախտման պայմաններում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է նվազեցնել նախահաշվային արժեքը 40 մլն դրամով,
• Միջազգային կապալառուներից մեկի ուշացման հիմքով համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել պայմանագրային գինը 1.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով,
• Տարբեր խախտումների մասով պետական բյուջեին պատճառված վնասը նախնական կազմել է 310 մլն դրամ:
Մանրամասները՝