Շրջայցի ժամանակ ոստիկանները դիմակավորված և դանակը ձեռքին տղամարդու են նկատել. նրանք վնասազերծել են կասկածյալին

Փետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատեցին դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում: Դիմակավորն արդեն վնասել էր խանութի տիրոջ ձեռքը, չէր բացառվում` նույն կերպ վարվեր և ոստիկանների հետ, որոնցից մեկը կին էր: Սակայն իրավապահները գործեցին արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգեցին ոստիկանության Արթիկի բաժին: Չուշացավ նաև օպերատիվ խումբը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հարձակում կատարած անձը բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզեցին նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Հ. Մնացյան:

Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ:

Հ. Մնացյանը ձերբակալված է:

Կատրվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել