Ինչպես արդեն հայտնել էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշմամբ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արայիկ Սահակյանը։
49-ամյա Սահակյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աուդիտոր։ Աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, Սպիտակի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնում, «ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում, կառուցապատող «Ականաթ» և շինարարական-նախագծային «Անուր» ընկերություններում, «Բրիտանիա քոութինգ ընդ քեմիքլ» ընկերության ֆինանսական տնօրենն է եղել:
Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեից:
2003 թվականից մինչ օրս դասավանդում է Երևանի «Հայբուսակ» ինստիտուտում։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։