Երևանի քաղաքապետի որոշմամբ իրավաբանական վարչության պետին դասային աստիճան է շնորհվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 14.02.2019թ. հ.03/2502 զեկուցագիրը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3.1-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի /ծածկագիր` 1.2-10/ համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Զավեն Առաքելյանին շնորհել Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երկու՝ 2018թ-ի դեկտեմբերի 21-ին և 24-ին ստորագրված կարգադրությունների համաձայն, ամենախոշոր պարգևավճար ստացողների թվում էր նաև Զավեն Առաքելյանը (1.666.670 դրամ:)

Նշենք, որ նա 2002թ. սեպտեմբերի 3-ից մինչև 2002թ. դեկտեմբերի 9-ը աշխատել է «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավաբան:
2003 թվականի հունվարի 29-ից մինչև 2009թ. հուլիս ամիսը  աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ:
2009թ. հուլիսին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել