«Քեթրին Գրուպ»-ին սնանկ ճանաչելու պահանջ է ներկայացվել դատարան

«Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ՍՊ ընկերությունը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Դիմումը դատարան է ստացվել փետրվարի 13-ին: Գործը մակագրվել է դատավոր Արսեն Բաբայանին:

Այս ընկերության, ինչպեսև բանանի շուկայում խոշոր խաղացողների մասին ավելի վաղ հրապարակված մեր հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել