Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշումներ է ստորագրել պետական կառավարման համակարգի մարմինների գլխվոր քարտուղարներին պարգևատրելու և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրելու մասին:
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների 2018 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2018 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:
Մյուս որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով`
Պետական կառավարման համակարգի մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2018 թվականի երկրորդ կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքի հիման վրա` ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»: