ԲԴԽ որոշմամբ` կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունները դադարեցվել են

Փետրվարի 14-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահ­մանադրական օրենքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրա­փակիչ մասը:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախա­րարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշ­մամբ ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդ­հանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին  կարգապահա­կան պատասխա­նատվության ենթարկելու վերաբերյալ, ել­նե­լով միջնորդության քննության արդյունքներից և ­ղե­կա­վար­վե­լով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան դա­տա­կան օ­րենս­գիրք» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 94-րդ ­հոդ­վա­ծի 6-րդ ­մա­սով, 142-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մա­սի 1-ին կե­տով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ ­մա­սի 1-ին կե­տով և 155-րդ ­հոդ­վա­ծով, որոշեց.

1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է ։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումն ամբողջությամբ հնգօրյա ժամկետում կուղարկվի վարույթ հարուցող մարմիններ և դատավորին: Այն կտեղակայվի նաև Դատական իշխանության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել