Նիկոլ Փաշինյանը՝ Հայստանում առաջիկա տարիներին ՏՏ ոլորտում կատարվելիք աշխատանքների մասին

Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառվարության ծրագիրը: 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստին ծրագիրը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե ինչ նպատակ ու ցանկություն ունի կառավարությունը՝ առաջիկա 5 տարիների համար:

«Առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները:

Խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրառման, ինչպես նաև նոր տեխնոլգիաների ստեղծմանը էական մասնակություն ունենալու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, ապրանքների և արտադրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան ՀՀ-ի տնտեսության հիմանակն բնորոշիչը»:

Նա նշեց, որ շատ կարևոր է արձանագրել, թե ինչի մասին է խոսքը՝ նշելով, որ բոլոր տեսակի տեխնոլոգիաների մասին է ասվում՝ տեղեկատվական, արտադրական տեխնոլոգիաների, դրանց, դրանց ապրանքների արտադրությունների, ինչպեսև կրթական, գյուղատնտեսական, պետական կառավարման, առողջապահական, բնապահպանական, պաշտպանական, անվտանգային, շինարարական և մի շարք այլ տեխնոլոգիաների:

«Մարդկային բոլոր ընդունակություններից Նոր Հայաստանի տնտեսական շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,-ընդգծեց վարչրապետը:

Նա, որպես օրինակ նշեց, որ  գյուղատնտեսությունում պետք է գյուղացիների համար  տեխնոլոգիաներ պետք է ստեղծվեն և համապատասխանեն էկոլոգիապես բարձր չափանիշների, որ մարդիկ ավելի քիչ ծանր աշխատանքով բարձր արդյունավետություն ստանան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել