Այսօր՝ փետրվարի 7-ին, վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբողջությամբ մերժվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները: ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2-րդ նախագահից չի լսել այն մասին, թե նրան պատգամավորներ են այցելել:
«Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել նրան»,-ասաց նա: Հայկ Ալումյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը: