Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վահագն Հարությունյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ կիրառված կալանքի վերաբերյալ։
Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտպանից՝ Միհրան Պողոսյանից:
«Վերաքննիչ քրեական դատարանը կրկին վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ ապօրինի և կեղծիքների միջոցով կայացված որոշումը…»,-նշում է նա:
Հավելենք, որ նա Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար և Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահն է:
Վահագն Հարությունյանը, ով կալանավորված չի էլ եղել, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Վահագն Հարությունյանն այժմ շարունակում է բուժման կուրսը Մոսկվայում և ավարտելուն պես կվերադառնա Հայաստան։
Հիշեցնենք,որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ, ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։