Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
«Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»:


