Գյումրիում տեղի ունեցավ «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով»   ծրագրի շնորհանդեսը

Հունվարի 31-ին Գյումրիում տեղի ունեցավ «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով»   ծրագրի շնորհանդեսը: Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսվորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված  ենթադրամաշնորհի շրջանակներում՝  «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների կողմից:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊԵԿ Շիրակի մարզի ընթացիկ հսկողության բաժնի  պետի տեղակալ՝ Արթուր Գալստյանը, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության.կազմակերպման բաժնի պետ՝ Լորիս Հարությունյանը, ՀՀ  Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը, ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանը, Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը:

Մասնակցում էին նաև ՓՄՁ ոլորտի և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 13 մասնակից։

 Բացման խոսքով հանդես եկավ  «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ՝ «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով»  ծրագրի ղեկավար՝ Մարիամ Աթոռակալյանը, ով ներկայացրեց ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները և ակնկալվող արդյունքները և նշեց,  որ այն ուղղված է բիզնեսի բարելավմանը:

 Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության կազմակերպման բաժնի պետ Լորիս Հարությունյանը, նա կարևորեց ծրագրի գաղափարն ու անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնեց ծրագրի շրջանակներում  համագործակցել «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների հետ։ Լորիս Հարությունյանը ներկայացրեց 2018 թվականի բիզնեսի բարելավմանը ուղղված միջոցառումները, ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները և պատասխանեց հանդիպմանը ներկա մասնակիցների հարցերին:

 Այնուհետև Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը ներկայացրեց բիզնես ոլորտում իրենց ծրագրերը և հուզող հարցերը:

Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, և ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության համաձայնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել