Հունվարի 30-ին Գավառում մեկնարկեց ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագիրը: Այն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում՝ «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության զարգացման ինստիտուտ ՀԿ-ի կողմից:
Հանդիպման սկզբում ծրագրի ղեկավար Էլեոնորա Բեգոյանը ներկայացրեց ծրագրի հիմանական նպատակն ու նախատեսվելիք գործողությունները: Նա նշեց, որ կրթության ոլորտում դրական փոփոխություններին հասնելուն մեծապես կնպաստի կրթության ոլորտում գործող ՔՀԿ-ների ժամանակավոր կոալիցիայի ստեղծումը, որի օգնությամբ վերջիններիս կողմից արված առաջարկություններն ավելի լսելի կլինեն:
Այնուհետև ծրագրի փորձագետները ներկայացրին այն ուղղությունները, որոնք վերջիններս ուսումնասիրելու են և հանդես են գալու առաջարկություններով:
Հանդիպմանը ներկա էին քաղհասարակության կազմակերպությունների և հանրակրթական դպրոցի ներկայացուցիչներ:
«Արժանապատիվ սերունդ» ՍՀԿ նախագահ Ժաննա Ղուլոյանը կարևորեց նմանատիպ ծրագրի իրականացումը Գավառում և պատրաստակամություն հայտնեց անդամագրվել և իր ամբողջ ներուժն ուղղել կրթության ոլորտում առկա և մատնանշված խնդիրների լուծմանը: