Ավետ Ադոնցը փոխնախարար նշանակվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հրամանագիր էր ստորագրել, որի համաձյան Ավետ Ադոնցը հետ էր կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել