Բոլորն են պարգևատրվել՝ սկսած հավաքարարից.  նախարար Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում պարգևատրումներ եղել են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առաջին տեղակալ նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ պարգևատրումները մի քանի մասի են եղել:

«1-ինը՝ ինչպես բոլոր պետական կառույցները ունենում են տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդի չօգտագործված միջոցներ: Եթե օրինակ 8 հաստիք է նախատեսված, բայց այդ աշխատանքը 6 հաստիքով է իրականացվել, վերջում այդ երկուհաստիքի համար նախատեսված խնայողությունն օրենքի տեսքով կարող է որպես պարգևավճար վճարվել աշխատող անձանց:

Երկրորդը եղել է նա, որ ինչպես բոլոր պետական կառույցները՝ ծրագրային խնայողություններ ենք ունեցել և 1 աշխատավարձի ֆոնդի չափ, կարծում եմբոլոր գերատեսչություններում դա եղել է, որին պայմանականորեն 13-րդ աշխատավարձ են ասում:

Բոլորն են պարգևատրվել՝ հավաքարարից մինչև բոլորը»,-նշեց նախարարը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել