Երեկ ուշ երեկոյան ավազակային արձակում է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի վրա:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
«Հունվարի 30-ին, 23:40 հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցում գտնվող սուպերմարկետում գողություն է կատարվել: Մեկնած խմբին հաղորդում է տրվել, որ 23:20-ին դիմակավորված անձիք, զենքի նմանվող առարկայի սպառնալիքով սուպերմարկետի դրամակրղից հափշտակել են գումար: Նախաքննություն է կատարվում»,-հայտնում են ոստիկանությունից: