Հայաստանն Արցախին 27 տրանսպորտային միջոց կնվիրի

ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին, հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի 27 միավոր տրանսպորտային միջոց նվիրաբերել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Նշվում է, որ ներկայումս գույքը հաշվառված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում, սակայն փաստացի շահագործվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել