Իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցողների շրջանում բողոքի ալիք է առաջացրել ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի 33-րդ հոդվածը, որով սահմանափակվում է շրջանառության հարկ վճարող համարվելու նրանց հնարավորությունը և նախատեսվում է նրանց հարկել ավելացված արժեքի հարկման (ԱԱՀ) դաշտում:
Այսօր՝ հունվարի 30-ին, Եվրոպական միության ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում իրականացվող «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգ և բարելավում» ծրագրով հանրային քննարկում կազմակերպվեց վերոնշյալ նախագծի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում: