Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները և փակել ԿԸՀ կայքի վրայի ընտրողների ռեգիստրի հանրային մուտքը. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ մոտակա ժամանակ մեծ ընտրություններ չեն սպասվում, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները եւ.

1. Փակել ԿԸՀ կայքի վրայի ընտրողների ռեգիստրի հանրային մուտքը

2. Փակել ընտրողների ցուցակների սկաների հանրային ցուցադրումը, որտեղ պատկերված են քաղաքացիների ստորագրությունները

3. Ոստիկանության կայքից հեռացնել բոլոր գրանցումները պարունակող ֆայլերի հավաքածուն։

ՏԻՄ եւ այլ ընտրությունների ժամանակ տվյալները կարելի է տրամադրել կուսակցություններին։ Կամ բացել մի տաս օր առաջ, միայն հայկական IP-ների համար։ Շնորհակալություն ուշադրության համար»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել