Սյունիքի մարզպետարանին հատկացվել էր 52 միլիոն դրամ. կվերանորոգվի 42 վերելակ

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար 2018 թվականին Սյունիքի մարզպետարանին հատկացվել էր 52 միլիոն դրամ՝ Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման նպատակով: Այդ աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականի փետրվարի 1-ից:

Կվերանորոգվի 42 վերելակ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել