Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ նախագահական նստավայրում, կառավարության անդամների երդման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության կառուցվածքին:
«Քանի որ նախարարությունները պիտի միավորվեն, և 12 նախարարության մեջ տեղավորվեն, սովորաբար ինչպես է արվում, մենք հիմա նաև այդ պրոցեսն ուզում են իրականացնել առավել անցնցում, առավել սահուն և որոշւմը ոչ թե «դե յուրե» կայացնել, հետո՝ «դե ֆակտո» սկսել պրոցեսը, այլ պրոցեսը մինչև վերջին նյուանսը պլանավորել, նոր «դե յուրե» պրոցեսն իրականացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ երկրում սուպերվարչապետական համակարգ չի լինի:
«Այն, որ ժողովրդավարությունը մեր արժեքային համակարգն ու մեր հավատամքն է, և այլն, որ մենք սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք՝ միանշանակ: Մարդիկ ուզում են, որ դա մի օրում տեղի ունենա, այո, դա մի օրում կարելի է անել, բայց կարող է պարզվի, որ կառավարությունը կաթվածահար եղավ ու երկրում անիշխանություն ստեղվեց: Եկեք ասեք, ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում Հայաստանում, օրինականության, ժողովրդավարության և թափանցիկության համար: Այսօր Հայաստանի պետական կառավարման համարակգը թափանցիկ է, առավել քան երբևէ»,-նշեց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, թե երբ պատգամավոր էր Նիկոլ Փաշինյանը, նշում էր, որ պետք է կառավարությանը «ասող լինի», Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հիմա կա ասող, ես եմ ասողը»:
Վարչապետը հավելեց, որ կառավարությանն «ասելու» դերը ստանձնում է խորհրդարանը և կշարունակի ստանձնել: