Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն լիարժեքորեն և ամբողջ ծավալով կատարել է իրեն վերապահված գործառութային պարտականությունները հանցավորության դեմ պայքարի ոլորտում: ԱԿԲ-ի հիմնական խնդիրները հանդիսացել են` ոստիկանական ծառայություններին, ազգային իրավապահ այլ մարմիններին և Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ներին առավելագույնս ապահովել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ (օպերատիվ և մեթոդական), արագ և արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` եղած օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու նպատակով:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
ԱԿԲ-ի կողմից 2018թ. ընթացքում ստացվել և առաքվել է 18635 (2017թ.` 17405) տեղեկատվական միավոր, որից 6760-ը (2017թ.` 6632)` փոխանակվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ:
ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են հանդիսացել` անձանց հետախուզումը, անձանց օպերատիվ ստուգումները և նույնացումը 12530 (2017թ.` 11499) տեղեկատվական միավոր, առևանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը 822 (2017թ.` 778), դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը 1000 (2017թ.` 1312) և այլն:
Գլխավոր քարտուղարություն է ուղարկվել օպերատիվ նշանակության 24 (2017թ.` 33) հատուկ հաղորդագրություններ:
ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 89 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել` Ռուսաստանի Դաշնության` 1651 ստացված և առաքված տեղեկատվական միավոր, Իրանի` 633, Ուկրաինա` 535, Ֆրանսիայի` 515, Վրաստան` 510, Գերմանիայի` 505, Թուրքիայի` 392, ԱՄՆ` 349, Շվեդիայի` 229 և Լեհաստան` 197 հետ:
Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված 199 (2017թ.` 170) նոր հարցումների հիման վրա, կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 69-ի (2017թ.` 67) հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում, որոնցից 26-ը (2017թ.` 33) ձերբակալվել են, 5-ը (2017թ.` 4) ենթարկվել էքստրադիցիայի: Իրականացված աշխատանքների շնորհիվ դրանց թվում հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 33 անձանց, որոնցից 21-ը ձերբակալվել են, 5-ը ենթարկվել էքստրադիցիայի:
Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված 232 (2017թ.` 201) նոր հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 182-ի (2017թ.` 173) գտնվելու վայրը, որոնցից 146-ը (2017թ.` 117) ձերբակալվել են, իսկ 21-ը (2017թ.` 18) ենթարկվել էքստրադիցիայի: Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 53 անձանց, որոնցից 42-ը ձերբակալվել են, 17-ը ենթարկվել էքստրադիցիայի:
Ինտերպոլի հետախուզվողների ինտերնետային վեբ էջում արտացոլված են 10 հետախուզվողների տվյալները:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից և Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 57983 (2017թ.՝ 43665, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունից ստացված հարցումներ ԵՏՄ-ից ներմուծված 23465 ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ, մինչդեռ հաշվետու ժամանակահատվածում նմանատիպ հարցումներ չեն ստացվել) ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 11 (2017թ.` 7) ավտոմեքենա: Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 (2017թ.` 165) ավտոմեքենաներ:
Ինտերպոլի SLTD (կորած գողացված ճամփորդական փաստաթղթեր` անձնագրեր, ID քարտեր, վիզաներ և այլն) պահոցում մեր կողմից հաշվառման դրված փաստաթղթերի համընկնումների կապակցությամբ հարցումներ են ստացվել կորած/գողացված 27 անձնագրերի վերաբերյալ (2017թ.` 30), որոնցից այլ անվան տակ օգտագործվել են 6-ը (2017թ.` 13):
Շարունակվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի տվյալների պահոցների համալրումը: Այսօրվա դրությամբ ընդամենը ԱԿԲ-ի տվյալների պահոցներում կուտակված է 321327 տեղեկատվական միավոր:
Հաշվետու ժամանակահատվածում կազմվել և ոստիկանության ծառայություններին ու այլ շահագրգիռ մարմիններին են տրամադրվել 71 (2017թ.` 74) վերլուծական և տեղեկատվական նյութեր հանցավորության դեմ պայքարի տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք մեթոդական և կիրառական նշանակություն ունեն: ՀՀ ոստիկանության ծառայություններ (ԿՀԴՊԳՎ, ՔՀԳՎ, ԻԿ, ՓՔՎ և այլ իրավապահ մարմիններ) փոխանցվել են օպերատիվ բնույթի 14 նյութեր (2017թ.` 15): Կազմակերպվել է ՀՀ ոստիկանության քննչական և ԿՀԴՊ գլխավոր վարչություններից, ինչպես նաև Բելգիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԿԲ-ներից ներկայացված` 25 (2017թ.` 30)` միջազգային քննչական հանձնարարականների կատարումը: