12 հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական  նորմերով սահմանված նորմայից. տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել դպրոցներում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ նկատի ունենալով   Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով  12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում  և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ 

Վարչական  վարույթների  շրջանակում իրականացված զննումների  արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից   11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական  նորմերով սահմանված նորմայից:

Հարուցված  վարչական  վարույթների վերջնական  արդյունքների և դրանց հիման վրա  իրականացված գործողությունների վերաբերյալ       կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել