Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելու համար

Քրեական օրեսգրքի 131-րդ հոդվածը սահամնում է, որ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե դա չի արվում պատանդ վերցնելու նպատակով,ապա պատժվում է ազատազրկմամբ՝- 2-5 տարի ժամկետով:

Նույն գործողությունը, եթե կատարվում է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

7) շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Իսկ եթե վերոնշյալ գործողությունները կատարվում են  կազմակերպված խմբի կողմից կամ էլ անզգուշությամբ առաջացնում են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել