Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, որում նշվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 19-րդ հոդ-վածը.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրու-թյան համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Ավետիքի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: