Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է 2 նռնականետի արկ

Հունվարի 27-ին՝ ժամը 15:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում երկու ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է 2 նռնականետի արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և արկերը հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել