Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իր դեկտեմբերի 19-ի որոշմամբ, սահմանել է, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը հավելավճարով ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերի շրջանակում կամ անձամբ պետք է ապահովի, որ հեռախոսազանգի միջոցով մատուցվող հավելավճարով ծառայության սակագնի (խոսակցության րոպեավճարի) վերաբերյալ մինչև հեռախոսակապի հաստատման պահը համապատասխան ձայնային հաղորդագրության միջոցով անվճար տեղեկություններ տրամադրվի հավելավճարով ծառայությունից օգտվող բաժանորդին։
Որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին: