Շահումյանի հրապարակում ծառայողական ավտոկայանատեղի չի կազմակերպվի. Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց Շահումյանի հրապարակում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու նախագծին, որին ինքս էլ դեմ եմ քվեարկել:

Նույնիսկ եթե մի կողմ դնենք իրավական արգելքը (որը նախկինում անտեսվել է), խորապես համոզված եմ, որ մեր հրապարակները պետք է մնան որպես այդպիսիք` քաղաքային ազատ տարածքներ (ոչ թե դատարկ, որ անպայման հարկավոր է ինչ-որ բանով լցնել): Կարծում եմ, որ այս որոշումը կարող է լինել ուղենշային` քաղաքի հանրային տարածքները վերարժևորելու ճանապարհին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել